211652_close_icon
views-count31259 դիտում article-date 19:26 03-06-2020

Մինչ կառավարությունում մեղավորներ են փնտրում կորոնավիրուսի տարածման մեջ, լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում քանի օր է, պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները՝ ի նշան բողոքի, փակել են անցակետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստացել Բագրատաշենի անցակետում շաբաթներ շարունակ մեքենաներում գիշերող, ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան իրենց հետ կապվել են դեսպանատան աշխատակիցներից ու խոստացել, որ օրվա ընթացքում պատասխան կտան, սակայն մինչ այս պահը դեսպանատան աշխատակիցները կապի դուրս չեն եկել քաղաքացիների հետ, ինչի արդյունքում էլ նրանք փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Մկրտչյանն ասաց. «Մենք առավոտյան խոսեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի օգնականի հետ, ասեց, որ մեր հարցը ընթացքի մեջ է, եւ, որ որոշակի լուծում է տրվել, ասեց, որ 2-3 ավտոբուս կներկայացվի մեզ ՌԴ գնալու համար, իսկ մեքենաները կտեղափոխվեն հատուկ բեռնատարներով՝ մեր միջոցներով: Ասեցին, որ օրվա ընթացքում մեզ պատասխան կտան: Ներկա դրությամբ՝ 40-ից ավել մեքենա կա: Ճանապարհը արդեն 1.5 ժամ է փակ է, քանի որ դեսպանի օգնականը խոստացել էր 1-2 ժամվա մեջ պատասխան տալ, բայց հիմա արդեն ժամը 19:00-ն է ու զանգ չի եղել: Քիչ առաջ ոստիկանությունից եկան, մեզ հետ գտնվողներից 3 հոգու տարան իրենց հետ, իրենց ասելով, որ կապվեն դեսպանատան հետ, սակայն հիմա այդ 3 քաղաքացիներն էլ կապի դուրս չեն գալիս, իրենցից լուր չունենք, փաստացի 3 հոգի տարել են: Մենք այնքան ենք փակ պահելու, մինչեւ այդ 3 հոգին չգան, եթե մոտակա մի ժամվա մեջ էդ տղաները չեկան, դիմելու ենք ծայրահեղ քայլերի»: Դ. Մկրտչյանի խոսքով՝ ավելի քան 120 քաղաքացի շաբաթներ շարունակ գիշերել են մեքենաներում, սպասելով կոնկրետ պատասխանի դեսպանատնից, սակայն, ըստ Դավիթի, ամեն անգամ իրենց հետ կապվում են այն ժամանակ, երբ ծայրահեղ քայլերի են դիմում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր