211652_close_icon
views-count2762 դիտում article-date 17:50 03-06-2020

adidas-ը կհրաժարվի Օզիլի հետ հմաագործակցությունից. պատճառներից մեկը քաղաքական է

adidas-ը կդադարեցնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ համագործակցությունը: Մարզական հանդերձանք արտադրող գերմանական ընկերությունը ֆուտբոլիստի գործընկեր էր դարձել 2013 թվականին: 7-ամյա պայմանագրով, գերմանացին վաստակում էր մոտ 22 մլն ֆունտ: adidas-ի ղեկավարության որոշման պատճառներից մեկը՝ չերկարաձգել պայմանագիրը Օզիլի հետ, նրա մասնակցության վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք անցանկալի պատմություններն էին: 2018-ին ֆուտբոլիստը խիստ քննադատության ենթարկվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի համար: 2019-ի դեկտեմբերին Օզիլը հրապարակավ քննադատեց Չինաստանի իշխանություննեևին՝ երկրում բնակվող ույգուրների հալածելու համար: «Արսենալն» իր խաղացողի այդ արտահայտություններից հեռու մնաց: Եվս մեկ պատճառ էլ հանդիսանում է ֆինանսական ճգնաժամը՝ կապված աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ընկերությունը օպտիմալացնում է իր ծախսերը:

Նմանատիպ նյութեր