211652_close_icon
views-count785 դիտում article-date 10:49 03-06-2020

Խոպանչիների աշխատանքային ստաժը Հայաստանում թոշակավորվելիս չի հաշվվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Ըստ գործող կարգի՝ ԱՊՀ անդամ երկրի քաղաքացու աշխատանքային ստաժը թոշակավորման ժամանակ հաշվվում էր՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՊՀ անդամ որ երկրում էր այն ձեռք բերվել: Հայաստանի քաղաքացիները օգտվելով այդ հանգամանքից՝ թոշակի էին անցնում Ռուսաստանում, քանի որ Հայաստանում ունեցած աշխատանքային ստաժը ընդունվում էր Ռուսաստանում, որտեղ կենսաթոշակը անհամեմատ ավելի բարձր էր: Նոր համաձայնագրով «ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը»: Այսպիսով, Հայաստանում ձեռք բերված աշխատանքային ստաժը այլևս Ռուսաստանում չի հաշվվելու և հակառակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր