211652_close_icon
views-count520 դիտում article-date 10:25 03-06-2020

Խորհրդարանի աշխատանքը երկարաձգվում է․ հուլիսին արտահերթեր են նախատեսվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռևս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը պետք է շարունակվեն այնքան՝ մինչև օրակարգը վերջնական սպառվի։ Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարանը կաշխատի այս շաբաթ ևս, քանզի մի քանի ծավալուն զեկույցներ դեռևս առկա են օրակարգում (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը)։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։ Օրենքով նախատեսված է, որ խորհրդարանն իր աշխատանքներն ավարտում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, խորհրդարանը ողջ հունիսի ընթացքում կաշխատի, ավելին՝ տեղեկություններ կան նաև, որ հուլիսի ընթացքում ևս կգումարվեն արտահերթ նիստեր, հնարավոր է՝ երեքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր