211652_close_icon
views-count21074 դիտում article-date 09:29 03-06-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes B Class-ը և Mercedes C Class-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Ադվին Մ-ի վարած Mercedes B Class մակնիշի և 27-ամյա Կոմիտաս Պ-ի վարած Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ; Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապարաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր