211652_close_icon
views-count17584 դիտում article-date 21:14 02-06-2020

Երևանում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց, ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում այսօր՝ հունիս 2-ին, ուժեղացված ստուգայցեր են կատարվել Երևանի կենտրոն վարչական շրջանում: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ, շրջեցին վարչական շրջանի բակերով ու փողոցներով՝ հետեւելով, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ստուգայցեր կատարվեցին նաեւ ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր։ Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում եւ անսպասելի. բոլոր օրինախախտները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։ Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր