211652_close_icon
views-count4012 դիտում article-date 20:38 02-06-2020

Վայելենք Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Երևանի տարբեր վայրերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս: Շուտով նոր համատեղ նախագիծ կգործարկվի: Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպությունը ներկայացնում են կոմպոզիտորի տասը ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն: Բջջայինում ներբեռնելով «ԱՐԼՈՒՊԱ»-յի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օր.՝Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր