4503 դիտում
14:09 02-06-2020
Հունիսի 5–ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը
Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Այս մասին տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը։
Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, Եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։
Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։
Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:
Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4503 դիտում
22:35 15-09-2015
Երկիր մոլորակի բնակիչները սեպտեմբերի 27-ին կտեսնեն լուսնի լրիվ խավարումը. տեսանյութ
7408 դիտում
14:27 20-03-2015
Արևի խավարումը սկսվել է. տեսանյութեր
2668 դիտում
21:24 25-03-2015
Արևի ամբողջական խավարումը Հյուսիսային բևեռում. տեսանյութ
Այս բաժնից
505 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
601 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է