211652_close_icon
views-count633 դիտում article-date 10:55 02-06-2020

Այնպես չէ, որ ճաշակի հարց կա․ քեզ կարմի՞ր գույնն է դուր գալիս, թե՞ կանաչը․ «Իմ քայլը» պատգամավոր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ «ՀՀ»-ն զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած խորհրդատվական կարծիքի վերաբերյալ, որը ներկայացվել է ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի հարցումների։ «Իրականում,- մասնավորապես նշել է պատգամավորը,- ՄԻԵԴ-ի ներկա դիրքորոշումն առավել խնդրահարույց է Սահմանադրական դատարանի տեսանկյունից։ ՄԻԵԴ-ի առաջ, ինչպես գիտենք, առաջադրվել էր չորս հարց։ Չորս հարցից երկուսին ՄԻԵԴ-ը չի պատասխանել՝ ասելով, որ դրանք աբստրակտ են և չեն համապատասխանում խորհրդատվական կարծիքի հարցման չափանիշներին։ Ավելին՝ անգամ արձանագրել է, թե հնարավոր չէ այնպես վերաձևակերպել հարցերը, որ հնարավոր լինի պատասխաններ տալ։ Իսկ մյուս հարցերին, որոնց պատասխանել է, պատասխանել է արդեն իսկ իր կողմից ընդունված որոշումների համատեքստում։ Այսինքն՝ շատ քիչ նոր բան է ասել։ Հետևաբար, հարկավոր չէր ՄԻԵԴ դիմել ընդհանրապես․ պարզապես պետք էր համապատասխան ուսումնասիրություններ կատարել, և իրենց համար արդեն պարզ կդառնար ՄԻԵԴ-ի դիրքորոշումը։ Նկատի ունենալով այս ամենը, նաև այն, որ արդեն իսկ կա ձևավորված պրակտիկա, ես չեմ կանխատեսում, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է տրամագծորեն հակառակ կարծիք հայտնել։ Որովհետև այնպես չէ, որ այստեղ ճաշակի հարց կա։ Մոտավորապես այսպես՝ քեզ կարմի՞ր գույնն է դուր գալիս, թե՞ կանաչը։ Վենետիկը կարմիրը ասի, ՄԻԵԴ-ը՝ կանաչը։ Պատասխանները բխում են ձևավորված պրակտիկայից և պետությունների օրենսդրություններից։ Ունենալով նույն ելակետերը, պետք է որ մոտավորապես նույն կարծիքը հայտնվի»»։ [b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր