211652_close_icon
views-count7271 դիտում article-date 10:01 02-06-2020

Ովքեր են ընտրվել Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը ընտրեց 9 հոգանոց խորհուրդ: Այդ խորհրդի անդամ է ընտրվել Արա Սահակյանը, ով ՀՀՇ իշխանության տարիներին ԱԺ փոխխոսնակն էր, իսկ մինչև իշխանափոխությունը Ղազախստանում ՀՀ դեսպանը: Խորհրդի անդամներից Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինն է, իսկ Ժասմենա Ասրյանը «Հայրենիք» կուսակցության նախկին նախագահն է, ով համաձայնվել է կուսակցությունը հանձնել Վանեցյանին՝ մնալով կուսակցության խորհրդի անդամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր