5405 դիտում
23:28 01-06-2020
Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել ՀՀ տարածք. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ավարտի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել:
Ըստ այդմ՝ 2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և [b]2020թ․ հունիսի 1-ից[/b] սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը:
ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
16:45 30-05-2020
Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան
6159 դիտում
09:23 04-08-2016
ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
391 դիտում
13:32 08-05-2024
Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ
346 դիտում
13:07 08-05-2024
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել. Սեյրան Օհանյան