211652_close_icon
views-count33224 դիտում article-date 17:46 01-06-2020

«Կոշ» ՔԿՀ-ում ևս մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի1-ին, «Կոշ» ՔԿՀ-ում ևս մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սա արդեն 12-րդ ՔԿՀ-ն էր, որ ապահովում է նույն ընկերությունը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։ Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն: Այս քրեակատարողական հիմնարկում գտնվում են 104 դատապարտյալներ, ովքեր, չնայած չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, բայց ճաշից հետո նշեցին, որ բարձր են գնահատում Արդարադատության նախարարության այս որոշումը, իսկ ճաշի համն էլ այնպիսին էր, ինչպիսին տանը: Սննդի պատասխանատուն էլ հաստատեց, որ կապահովեն բարձր որակ, անվտանգ, մաքուր սնունդ՝ հետևելով հիգիենայի բոլոր կանոններին: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր