211652_close_icon
views-count1404 դիտում article-date 23:04 01-06-2020

Երեխայի լավագույն շահը պետք է լինի գերակա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էխո»

Հայաստանում բնակվում է շուրջ ութ հազար հաշմանդամություն ունեցող երեխա, որոնք ամեն օր հանդիպում են բազմաթիվ խնդիրների։ Այս խնդիրների շարքում, ցավոք, դեռևս գլխավոր տեղ է զբաղեցնում նաև հասարակության ոչ պատշաճ՝ խտրական ու կարծրատիպեր ստեղծող վերաբերմունքը, որի պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը զրկված են անհոգ ու լիարժեք մանկություն վայելելու հնարավորությունից, իսկ նրանց մի մասն էլ շարունակում է գտնվել փակ հաստատություններում հայտնվելու վտանգի առջև։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ, «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և իր համախոհների հետ պատրաստել է սոցիալական հոլովակ, որը նպատակ ունի մեկ անգամ ևս բարձրաձայնելու, որ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներն ունեն միևնույն՝ անհոգ, երջանիկ, պաշտպանված ու ջերմ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքը։ [b]«Էխո» կազմակերպություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր