211652_close_icon
views-count3903 դիտում article-date 15:35 01-06-2020

Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսով վարակված չէ։ Նրա` այսօր հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ «Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Covid-19-ի թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,–գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր