211652_close_icon
views-count1078 դիտում article-date 15:03 01-06-2020

Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Երեխանի պաշտպանության օրվա առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Սիրելի՛ երեխաներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ ամենալուսավոր տոներից մեկի առթիվ: Դուք եք մեր հույսն ու հավատը, մեր ապագան: Ձեզ համար առողջ, անհոգ ու պաշտպանված մանկություն ապահովելը մեզանից յուրաքանչյուրի վսեմ պարտքն է: Երեխաների առողջության, դաստիարակության ու կրթության խնդիրները մշտապես պիտի լինեն մեր հոգածության ներքո: Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին: Ուստի, ամեն ջանք պիտի գործադրվի, որպեսզի երեխաներին վերաբերող օրենքներն ու կոնվենցիաները «հազար չափիր ու մեկ կտրիր» սկզբունքով ընդունվեն: Այսկերպ կիմաստավորենք բոլորիս կյանքը, քանզի հենց փոքրիկներն են մեր կյանքի իմաստը: Շնորհավորում եմ օրվա առթիվ ու խոստանում Ձեր պաշտպանը լինել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր