794 դիտում
16:59 01-06-2020
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարևոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը այս հարցում:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում: Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,- մասնավորապես նշված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
16:01 23-11-2020
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
1558 դիտում
20:40 21-09-2021
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին
13233 դիտում
10:35 01-06-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին