211652_close_icon
views-count825 դիտում article-date 14:54 01-06-2020

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առիթով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական խոսք է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով։ Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական խոսքը․ «Մեծարգո՛ պարոն վարչապետ Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում»:

Նմանատիպ նյութեր