211652_close_icon
views-count3869 դիտում article-date 11:07 01-06-2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արագ թեստը բացասական է, սպասում են PCR թեստին. NEWS.am

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին [url=https://news.am/arm/news/582075.html?fbclid=IwAR0kfHoiQPwPaD0OhMGyNe96VwZB61drJKrn-Zlguw0YqMmSD08gFZs1zbw]NEWS.am[/url]-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Արայիկ Հարությունյանի խոսնակի խոսքով, եթե թեստի պատասխանները դրական լինեն, նախագահը կինքնամեկուսանա։ Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։

Նմանատիպ նյութեր