211652_close_icon
views-count13863 դիտում article-date 22:41 31-05-2020

Մարտուն Սիմոնյան. «Կարգին» հայն ու «սրիկա» ոստիկանները

Մարտուն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Նոր Նորքի 8-րդ զանգվածում, ճռ շոգին ժպիտով ծառայող "սրիկա" ոստիկանները նկատեցին "Նիսսան" մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը պաշտպանիչ միջոցներ չուներ, կողքին էլ նստեցրել էր հազիվ 4-5 տարեկան տղաներին: Էս "սրիկա" ոստիկանները կանգնեցրեցին մեքենան ու սկսեցին վարորդին բացատրել, որ պետք է դիմակ կրեր, և, հետո մանկահասակ երեխաներին չի կարելի նման կերպ տեղափոխել: Էս "կարգին" հայ տղեն միանգամից վրդովվեց "սրիկա" ոստիկանների "ապօրինի" գործողություններից և, անտեսելով մեքենայում գտնվող մորն ու հուզված զավակներին, սկսեց անհասցե հայհոյել' հրաժարվելով ներկայացնել փաստաթղթերը: Այդ ընթացքում մայրն իջավ մեքենայից' "սրիկա" ոստիկաններին "ճիշտ" բացատրելու պատրաստակամությամբ, որ նրանք էլ իր որդու պես "կարգին" տղաներ դառնան: Էս "կարգին" տղեն էլ, երևի հասկանալով, որ ներկայացումը լավ չստացվեց, թողեց մորը փողոցում ու մեքենայով բարձր արագությամբ թռավ: Ոստիկաններն, իհարկե, հետապնդեցին նրան, շենքերից մեկի բակում բռնեցին ու բերման ենթարկեցին բաժին: Հա, մոռացա ասեմ, որ էս "կարգին" տղեն խոսքի մեջ համեմատականներ էր անցկացնում մեր ու Վրաստանի և Ռուսաստանի միջև. երկրներ, որտեղ ինքն ու իր նմանները բառիս բուն իմաստով պատերի տակով են ման գալիս: Չմոռանամ ասեմ, որ մերն էլ սկսեց մեզ' "սրիկաներիս" անիծել: Մի խոսքով սա է այն իրականությունը, որում ապրում ենք: Ու վատն այն է, որ սրա նման "կարգին" տղերքը ամեն քայլափոխի հանդիպում են: Սրա նմաններն ամրապնդում են վստահությունս, որ անասունին մարդ դարձնելու երկու ճանապարհ կա' մահակն ու գիրքը (սրա դեպքում հասկացաք' ինչը): Սա մի օր, գտնվելով ինչ-որ "պատենդ" օղու (սրա կատեգորիայի մարդիկ սիրում են հայտնի օղիների կեղծված տարբերակները լակել) ազդեցության տակ, վստահ եմ պատմելու է իր այսօրվա քաջագործությունները' լրիվ այլ երանգներով: Եթե կարդացած լինեք գրածս, տվեք թող ինքն էլ կարդա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր