211652_close_icon
views-count4119 դիտում article-date 23:20 31-05-2020

Լիոնել Մեսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը. «Մեզանից շատերը չեն պատկերացնում, թե աշխարհն ինչպիսին կլինի այս ամենից հետո: Բացի այն, որ այս իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերի մոտ նաև դժվար ժամանակներ սկսվեցին, քանի որ դա ինչ-որ կերպ ազդեց յուրաքանչյուրի վրա: Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում եմ՝ սա շատ անարդար է: Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի»,- ասել է Մեսին: Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտին: Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումներն ու նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը, որը նախատեսված է հունիսին:

Նմանատիպ նյութեր