854 դիտում
19:49 31-05-2020
Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ
Կիևում լույս է տեսել «Ուկրաինա-Հայաստան. Պատմություն, մշակույթ, տուրիզմ» գիտական ժողովածուն, որը ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Գիտական հավաքածուի մեջ են ընդգրկվել «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտական համաժողովի նյութերը, որը նախաձեռնվել էր Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանի, Ուկրաինայի Հայերի միության, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան եւ Ուկրաինայի Սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետազոտությունները նորարարական են, դրանցից շատերը հրապարակվել են առաջին անգամ եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաներին։ Մասնավորապես, լուսաբանվում են Ուկրաինայում հայկական սփյուռքի եւ Հայաստանում ուկրաինացիների ժամանակակից պատմությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները։
«Հերթական գիտական հավաքածուի հրատարակումը վառ օրինակ է, որ Ուկրաինայի Հայերի միությունը սատարում է երկրում հայագիտության զարգացումը, — նշել է պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը։ — Հավաքածուն ուշագրավ է, քանի որ դրանում բարձրաձայնվում են հարցեր զբոսաշրջության, Ուկրաինայում հայկական սփյուռքի բազմադարյա պատմության զարգացման մասին»։
Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի կարծիքով, գիտականների աշխատությունները ներկայացնում են մեծ հետաքրքրություն գիտական տեսանկյունից, նյութերում վերլուծվում եւ ներկայացվում են հայ-ուկրաինական բազմադարյան պատմական եւ մշակութային կապերի տարբեր ասպեկտներ։
Նմանատիպ նյութեր
5642 դիտում
15:08 24-01-2020
Մայր Աթոռը նոր ժողովածու է լույս ընծայել
1758 դիտում
22:42 17-02-2022
Նոր աշխատություններ՝ գիրք նվիրելու և մայրենի լեզվի օրերին ընդառաջ
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել