211652_close_icon
views-count19617 դիտում article-date 18:32 31-05-2020

Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են 3 Opel, Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել են ՃՈ տեսոուչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր