211652_close_icon
views-count660 դիտում article-date 16:08 31-05-2020

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը. Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 31-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։ [b]ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր