211652_close_icon
views-count89196 դիտում article-date 12:02 31-05-2020

Լարված իրավիճակ Լոռու մարզում. Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող բազմաթիվ ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ, չմտածելով իրենց անվտանգության մասին, պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող ճանապարհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարետատան որոշման համաձայն՝ այսօրվանից մինչեւ հունիսի 3-ը փակ է մնալու մատուռ տանող ճանապարհը: Այսօր վաղ առավոտից ուխտատեղի բարձրանալ ցանկացող բազմաթիվ քաղաքացիներ հանդիպել են ոստիկանական հենակետերի, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունը: Բողոքի ալիք են բարձրացրել նաեւ հարակից գյուղերի բնակիչները, ովքեր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մենք մատուռի մոտակայքում մոմեր ու հուշանվերներ վաճառելով էինք հացի փող վաստակում, էսօր ոստիկանները եկել են փակել ճանապարհները, ուխտագնացության եկած ուխտավորները մնացել են ճանապարհներին, Հայաստանի տարբեր տեղերից եկել են, որ մոմ վառեն, դրել փակել են Սուրբ տանող ճանապարհները, չեն թողնում: Մենք մեր հացի փողը դրանից էինք աշխատում…»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի դիտարկմանը, որ պարետի որոշումը կապված է քաղաքացիների անվտանգության հետ, Հարթագյուղի բնակչուհին ասաց. «Բոլոր տեղերը բաց են, բոլոր տեղերը աշխատում են, Սուրբ տանող մաքուր օդի մեջ, կորոնավիրուսը էնա էկավ կպա՞վ: Մեր երեխեքը էդտեղ մոմ, սրբապատկերներ ու հուշանվերներ են վաճառում: Մենք պահանջում ենք բացել Սուրբ Հովհաննես տանող ճանապարհը կամ եթե չեն բացում, ուրեմն՝ թող բոլոր տեղեր տանող ճանապարհները փակեն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր