211652_close_icon
views-count13136 դիտում article-date 23:46 30-05-2020

Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը. Tert.am

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի և ХимРар ընկերության համատեղ արտադրության առաջին դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման համար՝ «Ավիֆավիրը»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկությանը: «Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է տեղեկագրում: Ապրիլի վերջին մեկնարկել էին կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արտադրողները հայտարարել էին հետազոտությունների վերջին փուլի մասին: Վերջին տվյալներով՝ նոր դեղամիջոցը լավագույն արդյունքներն է ցույց տվել՝ այլ դեղամիջոցների համեմատ, որոնք փորձարկվել են Ռուսաստանում և այլ երկրներում, հայտնում է [url=https://shamshyan.com/hy/]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր