211652_close_icon
views-count4111 դիտում article-date 22:53 30-05-2020

Արմեն Բադալյան. Վստահեցնում եմ, որ, երբ «Հայրենիք» կուսակցությունը հաջողություններ գրանցի, նրա կողքին շատ կանգնողներ կլինեն. 168.am

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության համագումարը: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ համագումարն անցկացվել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների և հրավիրյալների: Այս համագումարով Արթուր Վանեցյանը պաշտոնապես կհայտարարի քաղաքականություն մտնելու մասին: Երբ ԱԱԾ նախկին ղեկավարը պաշտոնապես մտնի քաղաքականության մեջ, ընդդիմադիր դաշտում ի՞նչ վերադասավորումներ կարող են տեղի ունենալ և ընդդիմադիր ո՞ր ուժերը կարող են միավորվել նրան. 1[url=https://168.am/2020/05/30/1311130.html?fbclid=IwAR3r2cY4PRW7Ww1uTlLct2RaLJv8_4ZwA3kqx3btIWM29fma8uqRiJdGWvg]68.am[/url]-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով այս հարցերին, նախ՝ հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանը նոր չէ, որ մտնելու է քաղաքականություն: «ԱԱԾ նախկին ղեկավարը քաղաքականություն մտնելու մասին վաղուց էր հայտարարել, ուղղակի այս քայլով նա ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում քաղաքականության մեջ իր գտնվելը: Այն ժամանակ, երբ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, նա այնպիսի տեքստով հրաժարականը հրապարակեց, որը մատնանշեց, որ փակում է այդ էջը և նոր էջ է բացում և այդ էջը քաղաքականությանն էր վերաբերում»,- ասաց Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ դժվար է ասել, թե ընդդիմադիր դաշտում ինչ վերադասավորումներ կարող են լինել՝ սա հարց է, որը վերջին 30 տարիներին որևէ կերպ հստակ պատասխան չի ստանում: Ըստ նրա՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտի վերադասավորումների կամ միավորումների վերաբերյալ վերլուծություններ անելը միշտ էլ դժվար է եղել, քանի որ այդ հարցում անձնական գործոնը միշտ մեծ դերակատարում է ունեցել: «Այս համագումարից հետո դեռևս կհրապարակվեն կուսակցության ծրագրերը, որոնք հասարակության համար այս պահին այդքան էլ դեր չունեն, դրանք ավելի շատ հետաքրքիր կլինեն փորձագիտական շրջանակների համար: Այդ ծրագրերի ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, թե կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի այս կամ այն հարցի շուրջ, Արցախի հարցի ու տնտեսական խնդիրների վերաբերյալ: Միայն այս ամենն ուսումնասիրելուց հետո կարող ենք եզրակացություն անել, թե Արթուր Վանեցյանը քաղաքական ընդդիմադիր դաշտում ինչպես իրեն կդրսևորի, սա՝ զուտ տեսական մասով: Ինչ վերաբերում է գործնական մասին, ապա գաղտնիք չէ, որ Արթուր Վանեցյան անձի նկատմամբ մեծ սպասումներ կան, քան ընդդիմադիր այլ ուժերի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ այս պահին, որպես վարչապետին փոխարինող անձ՝ դիտարկվում է նաև Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այստեղ նաև դրված է այն հարցը, թե այս նոր կուսակցությունն ինչ քայլեր կարող է իրականացնել գործող իշխանությունների նկատմամբ»,- հավելեց նա: Մանրամասները՝ [url=https://168.am/2020/05/30/1311130.html?fbclid=IwAR3r2cY4PRW7Ww1uTlLct2RaLJv8_4ZwA3kqx3btIWM29fma8uqRiJdGWvg]168.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր