211652_close_icon
views-count741 դիտում article-date 23:37 30-05-2020

Գևորգ Պապոյան. Եվս մեկ օրինակ սպասվող գույքահարկի ռեֆորմից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Եվս մեկ օրինակ սպասվող գույքահարկի ռեֆորմից: Բնակարան 1: Գտնվում է Սպիտակ քաղաքում, 2 սենյակ, շուկայական արժեքը 10 հզ դոլլար, այժմ գույքահարկ չի վճարվում, առաջարկվող տարբերակում տարեկան գույքահարկը կլորացված կլինի. 2021թ. 450 դրամ (ամսական 37 դրամ) 2022թ. 900 դրամ (ամսական 75 դրամ) 2023թ. 1350 դրամ (ամսական 112 դրամ) Բնակարան 2: Գտնվում է Երևանում, Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, ունի մոտ 240 քմ մակերես, շուկայական արժեքը ավելի քան 300 հզ. դոլլար, ներկայումս վճարում է մոտ 130 հզ դրամ գույքահարկ, նոր տարբերակով տարեկան մոտավորապես կվճարեն. 2021թ. 140 հզ. դրամ 2022թ. 280 հզ. դրամ 2023թ. 420 հզ. դրամ Նոր գույքահարկը խիստ պրոգրեսիվ է լինելու, այն շատ քիչ է ավելանալու ցածրարժեք գույքի համար, իսկ ահա բարձրարժեք, մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն դոլլար արժեք ունեցող գույքի համար ավելանալու է իր արժեքին համապատասխան: Գույքահարկի ավելացված գումարներով համայնքներում պետք է իրականացվեն ասֆալտապատման, տրանսպորտային ցանցի, մայթերի և բնակմակերեսի բարելավման, այգիների հիմնման և այլ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր