211652_close_icon
views-count39690 դիտում article-date 20:08 30-05-2020

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ո՞ր կոչի համար են ԱԻՆ աշխատակիցները այցելում քաղաքներ ու գյուղեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/29/1155997/]հրապարակել[/url] և գրառում կատարել. «Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», որով վարչապետը բոլորին կոչ էր անում դիմակներ կրել: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ Հանրապետության բոլոր մարզերում նույնպես նման եղանակով հանրությանը տեղեկացվում է ՀՀ վարչապետի խոսքը: ԱԻՆ հատուկ տարբերանշաններով ավտոմեքենաները շրջում են ոչ միայն քաղաքներով, այլ նաև՝ գյուղերով, որպեսզի բոլորը տեղեկանան, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը նաև դիմակ կրելն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր