211652_close_icon
views-count691 դիտում article-date 18:59 30-05-2020

Գևորգ Դանիելյան. Հանրաքվեի վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար պարզապես նույն կարգով պետք է որոշում ընդունել․ «Ա1+»

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորությունները դադարեցնելու համար նախատեսված հանրաքվեի չեղարկման օրինագծի և գույքահարկին վերաբերող օրինագծի շուրջ [url=https://a1plus.am/hy/article/369639]«Ա1+»[/url]-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ։ [b]-«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հնարավորություն ստեղծել Ազգային ժողովի քվեարկությամբ արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ ևս 6 դատավորի լիազորությունների դադարեցման համար նախատեսված հանրաքվեն: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։ Արդյո՞ք ԱԺ-ը ունի նման լիազորություն, և արդյո՞ք դա սահմանադրական կլինի։ [/b] -Հանրաքվեն չեղարկելու առնչությամբ օրինագիծը քննարկման ներկայացնող պատգամավորի պատկերավոր արտահայտությամբ՝ օրենքի հեղինակներն իբր թույլ են տվել օրենսդրական բաց, քանի որ այսպիսի իրավիճակների հնարավորություն չեն պատկերացրել, այսպիսի իրավիճակները իրենց պատկերացմամբ իբր կարող էին լինել միայն ֆանտաստիկ կինոներում։ Ճիշտ է, «Հանրաքվեի մասին» օրենքի հետ որևէ առնչություն չունեմ, բայց ծանոթ լինելով դրա սահմանադրական հիմքերին՝ պատգամավորին պետք է հուսախաբ անեմ, բավական է հպանցիկ ծանոթանա սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի նիստերի արձանագրություններին, որպեսզի համոզվի, որ սկզբունքորեն չենք բացառել էլ ավելի աննախադեպ զարգացումներ ու իրավիճակներ, որպիսիք հաստատ չի հանդիպի անգամ իրեն ծանոթ ֆանտաստիկ ֆիլմերում։ Իրավագետը պարտավոր է սթափ կանխատեսումներ անել և հաշվարկել, թե վատթարագույն զարգացումներից ինչպես կարելի է խուսափել։ Մյուս կողմից, եթե խոսքն արդեն իրավունքի ծիրից դուրս երևույթների մասին է, ապա որևէ մեկը պարտավոր չէ դրանք իբրև իրավաչափ հարաբերություն դիտարկել և դրանց համահունչ սահմանադրական կամ օրենսդրական լուծումներ առաջադրել, ավելին՝ դա արդեն չի կոչվի սահմանադրականություն։ [b]-Ըստ Ձեզ՝ այլ կերպ ի՞նչ ընթացակարգով է հնարավոր չեղարկել հանրաքվեն։ [/b] Հանրաքվեն, այսպես կոչված, չեղարկելու նախապայմանները որևէ առնչություն չունեն և չեն էլ կարող ունենալ ռազմական կամ արտակարգ դրության հետ։ Տարրական խնդիր է՝ մի կողմից պնդում են, որ տեղյակ են այն մասին, որ որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար որոշում ընդունելը ևս իրավաստեղծ գործունեություն է, ինչպես նաև հարկ է նույն ընթացակարգով որոշում կայացնել, մյուս կողմից խոսում են ինչ-ինչ օրենսդրական բացերից, այն էլ՝ փոխկապակցելով ռազմական և արտակարգ դրության հետ։ Հարգելինե՛րս, հանրաքվեի վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար պարզապես նույն կարգով պետք է որոշում ընդունել։ Ընդ որում, այս դեպքում արդեն հաստատ Սահմանադրական դատարան դիմելու կարիք չկա, ինչը անհրաժեշտ էր անել նախորդ որոշման պարագայում։ Անհասկանալի է, թե ինչու ենք այս լրացումները փոխկապակցում արտակարգ կամ ռազմական դրության հետ, քանզի հանրաքվեի վերաբերյալ որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել բազում այլ հիմքերով։ Ընդունենք, Սահմանադրության 205֊րդ հոդվածի հիմքով հանրաքվեի որոշում է կայացվել վերպետական միջազգային կազմակերպությանը միանալու հարցով, բայց մինչև հանրաքվեն, պարզվում է, որ ինչ-ինչ հիմքերով սկզբունքորեն բացառվում է այդ կազմակերպությանը միանալը, ուստի այդ իրավիճակում ի՞նչ տրամաբանությամբ է, այնուամենայնիվ, կայանալու հանրաքվեն, ի՞նչ իրավական խնդիր է լուծելու։ Մանրամասները՝ [url=https://a1plus.am/hy/article/369639]A1plus.am.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր