211652_close_icon
views-count3865 դիտում article-date 14:18 30-05-2020

Ընթանում է Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը. hraparak.am

[url=https://hraparak.am/post/6eef097d54ad3d88bbb8fe88b0402378?fbclid=IwAR32aF7UI63c0xSdlO1f7YVB-cqhEOn-9s2eKA865NbSOPqW2VJBshGJn7E]Hraparak.am[/url]-ը գրում է. «Այսօր, ժամը 10-ից ընթանում է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը նախագահ է ընտրելու Արթուր Վանեցյանին: Համագումարն ընթանում է էքստրեմալ պայմաններում՝ բացօթյա և անվտանգության կանոնների պահպանմամբ: Մեր տեղեկություններով, մասնակցում է մոտ 100 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքներից ելնելով, այն ընթանում է նեղ կազմով և առանց հրավիրյալների ու լրագրողների մասնակցության: Համագումարից հետո կուսակցության որոշումները կուղարկվեն արդարադատության նախարարություն և հաղորդագրություն կտարածվի լրատվամիջոցներին: Սրանով պաշտոնապես կազդարարվի Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին:

Նմանատիպ նյութեր