3352 դիտում
13:08 30-05-2020
Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի
ԱՄՆ-ում բնակվող կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի՝ «U.S. Presidential Scholars» արվեստի բնագավառում:
«U.S. Presidential Scholars in the Arts» կրթաթոշակը 17-ամյա Անուշին տրվել է՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:
«U.S. Presidential Scholars»-ը շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեն:
1964 թվականից սկսած կրթաթոշակին արժանանում են տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն տրվել է միայն գիտական բնագավառի ներկայացուցիչներին, իսկ 1979 թվականից ընդլայնվել է ու հանձվում է արվեստի ոլորտում ձեռքբերումներ ունեցած շնորհալի երիտասադներին:
Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը:
Անուշն այն շնորհալի երաժիշտներից է, որը հնարավորություն է ունեցել աշխատել հանրահայտ կլարնետահարներ Մայքլ Զուկովսկու, Ռիչարդ Մորալեսի, Բորիս Ալախվերդյանի և այլոց հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում:
[img]https://st0.shamshyan.com/editor/0109789001590827707680187.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
852 դիտում
16:43 14-02-2014
95 ուսանող արժանացել է կրթաթոշակի
983 դիտում
12:20 22-01-2014
Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ. տեսանյութ
1933 դիտում
11:30 11-03-2014
780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր
Այս բաժնից
337 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
409 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
373 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը