211652_close_icon
views-count2559 դիտում article-date 10:13 30-05-2020

Աղոթակից դարձնողը. հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 83 տարեկան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 83 տարեկան։ ...Ամեն կիրակի, առանձին-առանջին կամ խմբերով, հատկապես՝ Երևանից, մարդիկ գալիս էին Էջմիածին ու Մայր Տաճարում վայելում հայ հոգևոր երգը, որը մեկնում էր Լուսինե Զաքարյանը։ Լուսինեն իսկական հայտնություն էր մտավորականության համար։ Նրա կատարումները, որպես հոգևոր ու մշակութային վայելք, պարզապես ըմբոշխնում էին մարդիկ։ Լսելով Լուսինեին հենց Մայր Տաճարում, նրա հետ աղոթակից էին դառնում հենց Մայր Տաճարից։ Արդեն հետո երգչուհին պետք է գրավեր նաև Հայաստանի բեմահարթակները։ Նույն այդ՝ հոգևոր երգերով, շարականներով, միջնադարյան տաղերով, հայ ժողովրդական երգերով։ Ապա հանդես գար միջազգային համերգասրահներում՝ մեր հոգևոր արժեքները մատուցելով օտարազգիներին։ Լուսինե Զաքարյանը երգեց նաև Փարիզի Աստվածամոր տաճարում, որը, ի դեպ, հասու չէ ամեն արվեստագետի։ «Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն»,- նրա մասին ասում էր կաթողիկոս Վազգեն Առաջինը: Իսկ երբ մեծ սոպրանոն հանգչեց ի Տեր, վեհափառը նկատեց՝ «Լուսինեն մեզ հետ չէ հիմա... Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ՝ երկնքում նոր հրեշտակ է հայտնվել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր