211652_close_icon
views-count798 դիտում article-date 09:01 30-05-2020

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել։ Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1,7 տոկոսով։ Շինարարության ոլորտում ևս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 21,9 տոկոսով։ Ըստ էության, պատճառը եղել է աշխարհը փոթորկած կորոնավիրուսը, որի հետևանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, և այդ օրերին արգելվեց որևէ շինարարության իրականացում։ Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 8,6 տոկոսով։ Սա ևս արտակարգ դրության հետևանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առևտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել, միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր