211652_close_icon
views-count1360 դիտում article-date 11:53 29-05-2020

Կամո Աղաջանյանը՝ Արցախի ԱԱԾ տնօրեն

Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ ազատվելով Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նա մեր լեգենդար հրամանատարներից է, 3 Մարտական խաչի ասպետ, որոնցից մեկը ստացել է Հայաստանից: Նա զբաղեցրել է վաշտի գնդի, գումարտակի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարի եւ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը: Այստեղ կարեւորում եմ համագործակցությունը ՀՀ-ի հետ: Նոր որակական փոփոխություն է մեզ պետք լինելու եւ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվել ենք, որ ծառայությունը բավական լուրջ համագործակցության որակ է հաղորդելու եւ երկկողմանի, քանի որ այդ ծառայության նպատակը նաեւ մաս է կազմում մեր ընդհանուր հայրենիքի կարեւոր իրականացնելու առումով»,-ընդգծեց ԱՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր