211652_close_icon
views-count3830 դիտում article-date 10:18 29-05-2020

Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյն ուղիղ թերում հայտարարեց. «Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ»։ Հավելեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որեւէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։ Արայիկ Հարությունյանի խոսքով, այս դեպքում եւս քաղաքական առեւտուր չի եղել։

Նմանատիպ նյութեր