211652_close_icon
views-count3902 դիտում article-date 10:11 29-05-2020

Սա քաղաքական առեւտուր չէ․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձեւաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկվել է այլ տարբերակներ: «Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առեւտուր: Մենք քաղաքական առեւտուր չենք արել, այլ ամաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,-հավելեց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր