211652_close_icon
views-count636 դիտում article-date 16:34 28-05-2020

ՄՕԿ-ը կշարունակի աջակցել

Համաճարակի և կարանտինի հետ կապված ֆինանսական դժվարություններ կան բազմաթիվ ոլորտներում, ինչը անդրադարձել է նաև միջազգային մարզական կազմակերպությունների վրա ։ << Տոկիո – 2020 >> -ի հետաձգման պատճառով մարզաձևերի ֆեդերացիաները ստիպված են վերանայել իրենց ֆինանսական հաշվարկները։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հաշվի առնելով այդ հանգամանքը պատրաստակամություն է հայտնել օժանդակել օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին: Կան նաև կազմակերպություններ, որոնք հրաժարվում են այդ օգնությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ ՄՕԿ-ի կողմից ֆինանսական աջակցության կարիք չունի: Ֆեդերացիայի ղեկավար, ռուս մագնատ Վլադիմիր Լիսինը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել կազմակերպությանը: Նա 2018-ից է ստանձնել ֆեդերացիայի նախագահի ղեկը և մինչ այժմ մարզաձևը զարգացնելու համար իր միջոցներից արդեն ծախսել է մոտ 10 միլիոն դոլար: Ծանրամարտի և հանդբոլի ֆեդերացիաները նույնպես հայտնել են, որ ֆինանսական աջակցության կարիք չունեն։ Ամեն բանից անկախ, ՄՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել 150 միլիոն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին և միջազգային ֆեդերացիաներին։

Նմանատիպ նյութեր