211652_close_icon
views-count1972 դիտում article-date 10:06 28-05-2020

Ամերիկացիների 49 տոկոսը համաձայն է պատվաստվել COVID-19 դեմ․ «Ամերիկայի ձայն»

Հարցումները ցույց են տալիս, որ ամերկացիների 49 տոկոսը կպատվաստվի COVID-19 դեմ, եթե գիտնականները ստեղծեն պատվաստանյութ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5438310.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ըստ The Associated Press և NORC Center for Public Affairs Research հաստատության համատեղ հարցման արդյուքների՝ հարցվողների 49 տոկոսը համաձայն են պատվաստվել, 31 տոկոսը վստահ չեն, 20 տոկոսը կտրականապես դեմ են պատվաստմանը: Մասնագետների վկայությամբ՝ այս թվերը փաստում են պատվաստման կողմնակի ազդեցությունների շուրջ առկա անորոշության մասին հանրության շրջանում: Այս հարցի շուրջ, մասնագետների պնդմամբ, շրջանառվում են բազմաթիվ դավադրության տեսություններ: Սակայն մարդկանց մտահոգությունները կապված են պատվաստանյութի ստեղծման և փորձարկման կարճ ժամանակահատվածի հետ, որի ընթացքում կողմնակի ազդեցությունը կարող է չբացահայտվել: Սակայն շատերը հավաստում են, որ կպատվաստվեն և դիտարկում դա որպես իրենց անվտանգության գրավական: Հարցվողների 72 տոկոսը նշում է, որ առանց պատվաստանյութի անհնար է վերադարձը բնականոն կյանքի: 60 տարեկան և բարձր տարիքի մարդկանց 67 տոկոսը համաձայն է պատվաստման, մինչդեռ երիտասարդների միայն 40 տոկոսն է համաձայն պատվաստվել: Պատվաստվելու հարցն ուղղվել է նաև ռասայական տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Ըստ հարցման արդյուքների՝ աֆրոամերիկացիների 25 տոկոսն ու լատինամերիկացիների 37 տոկոսն է համաձայն պատվաստվել, ի տարբերություն սպիտակների 56 տոկոսի: Հարցման մասնակիցների 42 տոկոսը, ովքեր դեմ են պատվաստման, ունեն մտավախություն, որ դրա միջոցով կարող են հիվանդանալ կորոնավիրուսով: Պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունները սակայն կտրականապես հավաստիացնում են որ պատվաստման միջոցով COVID-19-ով հիվանդանալը բացառվում է:

Նմանատիպ նյութեր