211652_close_icon
views-count4059 դիտում article-date 10:41 28-05-2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Տանձուտի և Այգեշատի դպրոցներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ երեկ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքներ կատարած այցից։ «#ԿառուցենքՀայաստանըՆորովի»,-լուսանկարներին կից գրել է վարչապետը։ Երեկ Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ այդ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում են սարսափելի վիճակում։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր