211652_close_icon
views-count4213 դիտում article-date 23:40 27-05-2020

Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը

Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գրիգորի Գազարյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Զավեն Բաբախանյանը․ «Խորը վշտով տեղեկացա, որ երեկ հայտնի կոմպոզիտոր դիրիժոր, Մոսկվայի Լենին Կոմսոմոլի մրցանակակիր, Ռուսատանի Կոմպոզիտորների միության անդամ և վաստակավոր արտիստի` Վլադիմիր Գրիգորի Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Նա միշտ իր գործն արել է որակով, մեծ ոգևորությամբ և հավատով: Իր բազում դասական ստեղծագործություններով համագործակցել է Իգոր Կրուտոյի, Իոսիֆ Կոբզոնի,Սոֆիյա Ռոտարուի, Աննա Գերմանի և շատ ու շատ հայտնի երգիչների հետ: Լինելով բարձր կարգի կոմպոզիտոր, երբեք աստղային հիվանդությամբ աչքի չի ընկել, ապրել է համեստ կյանքով, ուրախացել բոլորիս հաջողությամբ, ոգևորել, հավատացել ու թև տվել: Դառնորեն սգում ենք և ափսոսում, որ մեր ընտանիքի բարեկամ` Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Վլադիմիր Գրիգորի Գազարյանը անհատականություն էր, և նրա կորուստը, անկասկած, անվերականգնելի է: Հավերժ լույս և խաղաղություն հոգուդ, հիշատակդ միշտ պայծառ պիտի մնա մեր մեջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր