211652_close_icon
views-count647 դիտում article-date 20:24 27-05-2020

ԱՊԼ-ի ակումբները միաձայն հանդես են եկել կոնտակտային մարզումները վերսկսելու օգտին

Այսօր ԱՊԼ-ի ակումբներում կոնտակտային մարզումները վերսկսելու հարցով կայացել է քվեարկություն: Ինչպես հայտնում է լիգայի մամլո-ծառայությունը, անգլիական առաջնության բոլոր ակումբների ներկայացուցիչները աջակցելեն կոնտակտային մարզումների վերսկսումը: Դա դիտարկվում է ԱՊԼ-ի առաջնության վերսկսմանն ուղղված ևս մեկ քայլ: Նշվում է, որ ակումբների մարզաբազաներում պահպանվելու են անվտանգության բոլոր քայլերը, իսկ խաղացողները շաբաթը երկու անգամ կորոնավիրուսի համար թեստ են հանձնելու: Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 265 786 դեպք, մահացել է 37 093 մարդ:

Նմանատիպ նյութեր