2277 դիտում
19:39 27-05-2020
Շոտլանդական ակումբը իր դարպասապահի ճակատագիրը որոշում է սոցցանցում քվեարկությամբ
Շոտլանդիայի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած «Լիվինգսթոն» ֆուտբոլային ակումբը որոշել է իր դարպասապահ Գարի Մեյլիի ճակատագիրը որոշել թվիթերում՝ երկրպագուների քվեարկության օգնությամբ:
37-ամյա Մեյլին թիմի երրորդ դարպասապահն է: Վերջին խաղը հիմնական կազմում նա անցկացրել է դեռևս 2017/18 մրցաշրջանում: Նրա պայամանագիրը մոտենում է ավարտին և ակումբը որոշել է դրա երկարաձգման պատասխանատվությունը դնել երկրպագուների վրա:
Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Գրեթե կրկնակի առավելությամբ հաղթում է այն տարբերակը, որի դեպքում Մեյլին ակումբում կմնա առնվազն ևս մեկ մրցաշրջան: Որոշ մարդիկ Մեյլիին խորհուրդ են տվել դիմել փաստաբաններին, սակայն «Լիվինգսթոնում» հեգնանքով պատասխանել են, որ «օրենքը հենց իրենք են»:
Շոտլանդիայի առաջնությունը վաղաժամ ավարտվել է մայիսի 18-ին, չեմպիոն է հռչակվել «Սելթիկը»: Նոր մրցաշրջանի ժամկետները դեռ չեն որոշվել:
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
17:12 19-09-2014
Շոտլանդական վիսկի արտադրողները ողջունել են անկախության հանրաքվեի արդյունքները
1170 դիտում
17:13 18-06-2015
Շոտլանդական կղզում վերջին 50 տարում առաջին գողությունն է տեղի ունեցել
2047 դիտում
21:01 02-07-2015
Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց՝ հաղթելով շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին»
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ