211652_close_icon
views-count95223 դիտում article-date 17:44 27-05-2020

Ողբերգական դեպք Երևանում. «Աբովյան» ծննդատնից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածինը րոպեներ անց մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հրայր Մ.-ն և հայտնել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին իր նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրայր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր