հիմնական կայք
Լրահոս

Հնդկաստանի մի շարք քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա․ որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի մի շարք քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա․ որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Tert.am-ը գրում է. Հնդկաստանի Ջայպուր և մի շարք այլ քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա՝ նրանց ստիպելով պատսպարվել իրենց տներում։


Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են միջատները ծածկում երկինքը և ստիպում բնակիչներին փախչել:

«Երկնքում անհամար մորեխներ են թռչում, նման բան կյանքում երբեք չեմ տեսել»,- ասում է տեսանյութի հեղինակը, ապա տեսախցիկը թեքում տանիքի հատակին, որն ամբողջովին պատված է մորեխներով։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Հաղորդվում է, որ Ուտար Պրադեշում, Ռաջաստանում, Մահարաշտրայում և Մադհյա-Պրադեշում, ինչպես նաև մերձակա գյուղատնտեսական շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Պաշտոնյաները միջատասպան միջոցներ են օգտագործել ցանքատարածություններից վնասատուներին վռնդելու համար։

Հայտնի է, որ դրանք կոչվում են անապատային մորեխներ և, ինչպես ասում են, Պակիստանից տեղափոխվում են Հնդկաստան՝ այդ երկրում ցանքատարածությունները ոչնչացնելուց հետո։

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք