211652_close_icon
views-count755 դիտում article-date 12:37 27-05-2020

Փաշինյանի հարցից շփոթված արդարադատության փոխնախարարը պատասխանեց. «Ոչ, պարոն դատարան»

Ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, և եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, ով է փոխհատուցում շինարարության սեփականատիրոջ վնասները: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս և դատավարությունը 5 տարի տևում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որևէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-հարցրեց Փաշինյանը: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց ու պատասխանեց. «Ոչ պարոն դատարան»: Սա առաջ բերեց բոլորի ծիծաղը: Փոխնախարարը նշեց, որ ոչ ոք չի փոխհատուցում վնասները: Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

Նմանատիպ նյութեր