6677 դիտում
12:32 27-05-2020
Ադրբեջանական կողմի կրակոցից միջդիրքային տարածքում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ավտոմեքենա է այրվել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը արձագանքել է որոշ լրատվական կայքերի տարածած տեղեկատվությանը, թե «ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։
Շ. Ստեփանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․
«Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։
Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։
Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20167 դիտում
15:37 23-11-2017
ՀՀ պետական սահմանի մոտ՝ միջդիրքային տարածքում, հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դի. ՊՆ
Այս բաժնից
535 դիտում
21:23 23-04-2024
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշի սահմանազատման մասին
430 դիտում
21:11 23-04-2024
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
700 դիտում
20:58 23-04-2024
Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը․ aravot.am