211652_close_icon
views-count1106 դիտում article-date 14:44 27-05-2020

10 մլն դրամաշնորհ՝ Ֆրանսիայից. ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2020-ի ապրիլի 23-ինստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման Ծրագիր Արարատի և Արմավիրի մարզերում: Ծրագրի նպատակն է` աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին և կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի և Արարատի մարզերում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցել Թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը և գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների և ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի և Արմավիրի մարզերում առնվազն 2000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների և ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար:

Նմանատիպ նյութեր