211652_close_icon
views-count25451 դիտում article-date 12:43 27-05-2020

Պետք է դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն. վարչապետ

Ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Թեև մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ միջոցառումներ չիրականացնեն, բայց տեղեկություններ ունենք, որ որոշ տեղերում կազմակերպվում են և այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա: Նախարարը հավելեց, որ իրեն խոստացել են, որ համավարակի հաղթահարման դեպքում մեկ օր կնշանակեն և ամբողջ հանրապետություն կնշեն այդ օրը, բայց հիմա պետք է զերծ մնալ: «Առաջիկա 4 օրերը կարևոր են լինելու: Նաև սրբավայրերի մոտ, մասնավորապես Սպիտակի սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել: Սոցիալական ցանցերում նկարները կան: Կխնդրեի ոստիկանությանը այստեղ հսկողություն իրականացնի»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Պետք է դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն: Եթե կպարզենք, թե ովքեր են նման միջոցառումներ իրականացնել, դա պետք է որոշակի հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների համար»:

Նմանատիպ նյութեր