3155 դիտում
15:50 27-05-2020
Մոսկվան Թբիլիսիից Ռիչարդ Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիա մուտք գործելու պահանջ է ներկայացնում
Ռուսաստանը ցանկանում է Թբիլիսիում գործող Ռիչարդ Լուգարի անվան բժշկական-հետազոտական լաբորատորիայի իրական գործունեությունը ճշտել, սակայն վրացական կողմը չի արձագանքում նշված կենտրոն փորձագիտական խումբ ուղարկելու իր հայցին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մեր մտահոգությունն է, որ Վաշինգտոնը չի պարզաբանել, թե ինչով է լաբորատորիան անմիջականորեն զբաղվում ռուսական սահմանից ոչ հեռու։ Դա, անշուշտ, ազգային անվտանգության ապահովման ենթատեքստում չի կարող հաշվի չառնվել մեր կողմից»,-ասված է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մոսկվային մտահոգում են Լուգարի անվան լաբորատորիայում օտարերկրյա պետության, մասնավորապես, ԱՄՆ-ի ծավալած ռամզակենսաբանական գործունեության հետ կապված հարցեր։ Կենտրոնը 2011 թվականին կառուցել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը։ Բացի այդ, նրա տարածքում գործում է ԱՄՆ-Վրաստան ցամաքային զորքերի բժշկական-հետազոտական վարչությունը։
Ռուսական կողմը գնտնում է, որ իրավունք ունի փորձագետներ ուղարկել նշված կենտրոն, ովքեր նաև կայցելեն այն կորպուսը, որը զբաղեցնում են ամերիկացիները։
Նշենք, որ լաբորատորիան զբաղվում է կենսաբանական սպառնալիքների հետազոտությամբ։
Նմանատիպ նյութեր
4285 դիտում
11:53 10-05-2017
Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում. Ռիչարդ Հոգլանդ
2620 դիտում
16:09 26-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնությունը 3 կետանոց նոր պահանջ է ներկայացնում
2217 դիտում
09:21 16-12-2014
Ռուսաստան մուտք գործելու 10 տարվա արգելք կդրվի օրինախախտ միգրանտներին
Այս բաժնից
535 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
442 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել