211652_close_icon
views-count875 դիտում article-date 19:39 26-05-2020

Գարեթ Բեյլ. Չեմ հասկանում, թե ինչու է շատերին հուզում իմ գոլֆ խաղալը

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը անդրադարձել է իր գոլֆ խաղալու հետ կապված քննադատություններին: «Շատերին է հուզում այն, որ ես գոլֆ եմ խաղում: Չգիտեմ, թե պատճառն ինչ է: ԶԼՄ-ները բացասական մթնոլորտ են ստեղծել, թե իբր դա ինձ խանգարում է: Իբրև թե, պետք է հանգստանալ, գոլֆը խնդիրներ է առաջացնում, վնասվածքներ հարուցում: Ես գիտեմ, ԱՄՆ-ում Ստեֆեն Քարին կարող է խաղերի օրը նույնիսկ առավոտյան գոլֆ խաղալ: Իսկ խաղում եմ խաղից երկու օր առաջ, մինչդեռ բոլորն ասում է. «Այս ի՞նչ է անում ինքը»: Ինձ պարզապես դուր է գալիս խաղալ, մտածել, որ ինձ 18 փոսիկ է սպասում: Դա թույլ է տալիս ֆուտբոլից ցրվել, տեղի ունեցող բացասական ամեն ինչից հեռու մնալ և վերականգնել իմ միտքը և ես հաջորդ օրն իսկ զգալիորեն ավելի թարմ ու պատրաստ եմ զգում, որպեսզի ավելի լավ կենտրոնանամ ֆուտբոլի վրա», ասել է Բեյլը:

Նմանատիպ նյութեր